Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Ապրիլ / 2022 : 14-22

Արցախը ունի եւ պետք է ունենա միայն մեկ ապագա՝ դա Հայաստանի հետ մեկ պետական միավորի մեջ է․ Արտուր Խոջաբաղյան

Սյունեցի Արտուր Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր համարում են, որ Արցախը Հայաստանի մաս է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի։

Համարում եմ, որ Արցախի անկախության օրակարգը մեզ պարտադրված կեղծ օրակարգ էր, որը մեզ կանգնեցրել է փակուղու առաջ։

Չեմ համարում, որ Բեեւռն այն ուժն է, որը պիտի առաջնորդի այդ օրակարգը, որովհետեւ կարծում եմ, որ Բևեռը մի ուժ է, որը հրահանգ ունի հայերին օգտագործել ռուսների դեմ, ուրիշ ոչինչ։

Մի կարեւոր բան էլ Լեռնահայաստանի մասին։

Լեռնահայաստանը ստեղծվել էր միայն մեկ նպատակով՝ որպեսզի Զանգեզուրը չպոկեն մայր Հայաստանից։

«Արցախը ՌԴ կազմի մեջ» վերաբերյալ խոսակցությունները ոչ միայն անհեթեթություն են, այլ դա այն կարմիր գիծն է, որ պիտի մերժի յուրաքանչյուր հայ մարդ, նամանավանդ արցախցին։ Մենք մի ժողովուրդ ենք, մի ընդհանուր ճակատագրով, ինչ անենք, պետք է միասին անենք, կամ բոլորվ կռվենք, կամ բոլորով կոտորվենք, կամ էլ բոլորով որդեգրենք քաղաքական որեւէ կողմնորոշում։

Արցախը ունի եւ պետք է ունենա միայն մեկ ապագա՝ դա Հայաստանի հետ մեկ պետական միավորի մեջ է։

Ցանկացած այլ օրակարգ տանողը մեր խաղը չի խաղում։ Ուրիշի խաղն է խաղում»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12183անգամ
Վերջին լուրեր