12 / Ապրիլ / 2022 : 18-23


Ուկրաինայում կատարվողը ողբերգություն է, բայց ընտրություն չկար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգություն է անվանել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանին այլ կերպ վարվելու ընտրություն չէր մնացել, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ողբերգություն է, բայց Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկոն) ճիշտ է ասել` ընտրություն չկար: Ուղղակի ընտրություն չկար, հարցը միայն այն էր, թե երբ կսկսվի: Այսքանը», - ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14269անգամ
Վերջին լուրեր