Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2020 : 15-35

ՀՀ պաշտպանության նախարարության ցավակցական ուղերձը՝ տաղանդավոր օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ

Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի երկրային ուղին սիրո ու նվիրումի, հույսի ու հավատի, պայքարի ու հաղթանակի շարահար շղթա էր, որի ամեն օղակը մի փրկված ճակատագիր էր, մի շարունակվող կյանք...
 Մկրտիչ Գինոսյանը հայրենիքի ազատության համար կռվող զինվորի կողքին էր Արցախյան պատերազմի ժամանակ, հարաբերական խաղաղության տարիներին, երբ սահմանին դարձյալ կրարոցներ էին հնչում, ու հակառակորդի գնդակը խոցում էր սահմանապահ տղաներին: Մկրտիչ Գինոսյանը բանակի հետ էր ապրիլյան պատերազմի օրերին: Ու մինչև իր կյանքի վերջին պահը:

...Նա կողքիդ էր, երբ ոտքիդ կամ ձեռքիդ փոխարեն ինչ-որ սառն ու անշունչ զանգված էին կարկատում մարմնիդ: Երբ առաջին անգամ կանգնում էիր արհեստական ոտքի վրա ու երեխայի պես երկչոտ ու երերուն՝ փորձում էիր քայլել: Երբ ուզում էիր դեն նետել պրոթեզը՝ այն այլևս չկրելու վճռականությամբ: Նա բռնում էր ձեռքդ, խոսում էր հոգուդ հետ ու չէր թողնում, որ ցավն ու հուսահատությունը հաղթեն քեզ:

Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը լավագույններից մեկն էր հանրապետությունում՝ որպես մասնագետ, ու նրան աշխատանքի էին հրավիրում ամենազարգացած երկրների ամենահեղինակավոր կլինիկաներից: Բայց նա մինչև վերջ մնաց իր երկրում՝ կիսելով իր ժողովրդի ճակատագիրն ու մինչև վերջ ծառայելով նրան: Նա մեր երկրի խոնարհ հերոսներից մեկն էր, որի կյանքի պայծառ հետագիծը դեռ երկար լուսավորելու է ապրողներիս ուղին...

Մկրտիչ Գինոսյանը հայրենիքի նվիրյալ զինվոր էր, որ երբեք չլքեց առաջնագիծը: Նրա մահը մեծ կորուստ էր. բոլոր նրանք, ում բժիշկը կյանք էր նվիրել, կորցրին իրենց նվիրյալ ընկերոջն ու լավագույն բարեկամին: Մկրտիչ Գինոսյանի անունը միշտ կհիշվի փառքով:

Դիտվել է 35939անգամ
Վերջին լուրեր