14 / Ապրիլ / 2022 : 14-02
Եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք. Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր. Փաշինյան
Եթե մենք ուզենայինք Ղարաբաղը հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչեւ վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետեւ եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, դա պետք է տեղի ունենար կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մեղադրանքներին, թե այս իշխանությունը հանձնել է կամ ուզում է հանցնել Արցախը:
«Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առաջիկա 50 տարում հանրքավե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն կողք-կողքի, ադրբեջանական բնակավայրերը կվերադարձվեն, 50 տարի, 100 տարի, հետո կնայենք: Որեւէ այլ պայմանի մենք համաձայն չենք:
Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք: Պատերազմը Շուշիի համար է եղել: Ասում են՝ կանգնեցնեիք, կանխեի պատերազմը, մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու, կանխելու մասին: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել: Հնարավոր չէր ուղղակի: Այն տղաները, որ ընկել են, կանգնել են հենց այս իրվունքի համար, կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար: Այն, ինչ ես խոսում եմ՝ Ղարաբաղը չհանձնելու մասին է: Եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք: Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր: հերիք է խաբենք իրար»,-հայտարարեց Փաշինյանը:
Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է
39648անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...