Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2022 : 19-08

Մարգարիտա Սիմոնյանը հույս է հայտնել, որ Արցախը կմտնի ՌԴ-ի կազմի մեջ

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հույս ունի, որ Արցախը կմտնի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: Այս մասին նա հայտնել է Telegram-ի իր ալիքում:

Հայազգի հայտնի լրագրողն իր ալիքում շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Պապիկ-Տատիկ (Դեդո-Բաբո) հուշարձանի մոտ Z տառը պատկերելու և Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությանն աջակցելու համար:

Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրել է` «Հույս ունենք` մենք էլ մի օր կմտնենք ՌԴ-ի կազմի մեջ», ինչին ի պատասխան` Սիմոնյանը գրել է` «Ես էլ հույս ունեմ»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39149անգամ
Վերջին լուրեր