Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2022 : 14-08

Ռուսաստանի Զինված ուժերը կմեծացնեն հրթիռային հարվածների մասշտաբները Կիևի օբյեկտներին․ ՌԴ ՊՆ

Կիևում թիրախների ուղղությամբ հրթիռային հարվածների քանակն ու մասշտաբները կավելանան՝ ի պատասխան Ռուսաստանի տարածքում ցանկացած ահաբեկչության կամ դիվերսիայի, այսօր՝ ապրիլի 15-ին, ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Այս գիշեր գերճշգրիտ, հեռահար, ծովային «Կալիբր» հրթիռները հարձակվել են Կիևի արվարձանում գտնվող ռազմական օբյեկտի վրա: Ժուլյանսկի «Վիզար» մեքենաշինական գործարանի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել են հեռահարության և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի արտադրության և վերանորոգման արտադրամասերը, ինչպես նաև հականավային հրթիռներ»,- ասել է Կոնաշենկովը։

«Կիևում թիրախների ուղղությամբ հրթիռային հարվածների քանակը և մասշտաբները կավելանան՝ ի պատասխան Կիևի ազգայնական վարչակարգի՝ Ռուսաստանի տարածքում ցանկացած ահաբեկչության կամ դիվերսիայի»,- ընդգծել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Կոնաշենկովը հայտարարել էր, որ եթե ուկրաինական բանակը շարունակի դիվերսիաներ և հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում, ապա ՌԴ ԶՈւ-ն հարվածներ կհասցնի «որոշումների կայացման կենտրոններին», այդ թվում՝ Կիևում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 16497անգամ
Վերջին լուրեր