Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2022 : 15-25

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետեւանքների մասին

Քիչ հավանական է, որ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը կնպաստի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հասկանալի է, թե ինչու է դաշինքին դա անհրաժեշտ։ Նպատակը ռազմական ներուժի եւ աշխարհագրական ընդլայնման զարգացումն է, ռուսական սպառնալիքների համար մեկ այլ թեւ ստեղծելը։ Բայց թե ինչու մեր ֆին եւ շվեդ հարեւանները Բալթյան տարածաշրջանում պետք է վերածվեն ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ առճակատման նոր սահմանի, անհասկանալի է: Հյուսիսային Եվրոպայում խաղաղության եւ կայունության համար բացասական հետեւանքները ակնհայտ են։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի կարող ամրապնդել նրանց ազգային անվտանգությունը։ Նրանք ինքնաբերաբար կհայտնվեն ՆԱՏՕ-ի «առաջնագծում»»,-ասել է Զախարովան։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15941անգամ
Վերջին լուրեր