15 / Ապրիլ / 2022 : 16-09

«Մկների ժողովի» մեջ ասում ա՝ գաղափարը հե՜չ, դուք էլ հետն եք կորչում. Արշակ Զաքարյան

«Հազարան բլբուլ» հաղորդաշարի հյուրն է կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը։

«Մեր ազգի, մեր պետության անկան հիմնական պատճառներից մեկը նաև մեր մայր հողից հայի կտրվելն է։ Մեր թշնամին՝ մեր հողը ավելի շատ է սիրում, ավելի շատ է գնահատում, քան մենք։ Եվ հողը այդ թշնամուն թույլ է տալիս ապրել իր վրա։ Թշնամին ավելի շատ է շենացնում մեր հողը, հարգում, սիրում, մշակում։ Մենք դարձանք քոչվոր, իսկ քոչվորները դարձան տեր մեր հողին»,- իր խոսքում նշեց Արշակ Զաքարյանը։

«Ես մորս կորուստն այդքան չեմ սգացել, ինչքան Դադիվանքինը»,- նշեց Արշակ Զաքարյանը անդրադառնալով Արցախի տարածքների կորուստներին։

Արշակ Զաքարյանն հաղորդման ընթացքում անդրադառնում է նաև ներկայիս իշխաննություններին, Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակներին և շատ այլ կարևոր հարցերի։

Ավելի մանրամասն տեսանյութում՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16617անգամ
Վերջին լուրեր