16 / Ապրիլ / 2022 : 09-32

Մարտակերտում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը բանակցություններից հետո համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր

«Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել:

Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր»,- Yelaket.am-ը այս մասիին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից:


Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը։


«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի հատվածում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորախումբը՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ միջադեպը կարգավորելու համար»,– ասվում էր ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23459անգամ
Վերջին լուրեր