16 / Ապրիլ / 2022 : 09-56

Զելենսկին հայտնել է զոհված ուկրաինացի զինվորների թիվը

CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաները գնահատում են, որ 2500-ից 3000 ուկրաինացի զինվոր է զոհվել, ընդ որում, «ռուս զինվորների զոհերի թիվը 19.000-ից մինչեւ 20.000 է»:

Զելենսկու խոսքով՝ մոտ 10 հազար ուկրաինացի զինվոր վիրավորվել է, եւ «դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնա»։ Նա նշել է, որ քաղաքացիական զոհերի թիվը շատ ավելի դժվար է հաշվել։

«Շատ դժվար է խոսել խաղաղ բնակիչների մասին, քանի որ մեր երկրի հարավը, որտեղ արգելափակված են մեր երկրի քաղաքներն ու գյուղերը՝ Խերսոնը, Բերդյանսկը, ապա՝ դեպի արեւելք՝ Մարիուպոլը, եւ արեւելքում գտնվող հատվածը, որտեղ Վոլնովախան է, մենք պարզապես չգիտենք, թե քանի մարդ է զոհվել այդ արգելափակված գոտում»,- ասել է Զելենսկին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 48113անգամ
Վերջին լուրեր