19 / Ապրիլ / 2022 : 11-24

«Ալամ աշխարհի ադրբեջանցիները կհավաքվեն «դժբախտ, դժգույն քաղաք» Շուշիում»․ Ոսկան Սարգսյան

Տավուշի լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

2020թ․ նոյեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ -ում հայտարարել էր․« Ալամ աշխարհի ադրբեջանցիները կհավաքվեն «դժբախտ, դժգույն քաղաք» Շուշիում։

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»: Շուշին Ադրբեջանին շատ պետք էր, այն հռչակել են Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ Այս ամիս՝ ապրիլինաշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը կանցկացվի Շուշիում։ Այս մասին ասված է Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի ապրիլի 18-ին տարածած հաղորդագրության մեջ։ Համագումարի պատվիրակները նախ կհավաքվեն Բաքվում, որից հետո կմեկնեն Շուշի։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն սփյուռքի շուրջ 400 ներկայացուցիչներ՝ աշխարհի 65 երկրներից։


Պաշտոնական արարողությունից հետո կներկայացվի Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի գործունեության հաշվետվությունը, կանցկացվեն հետագա քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ «Ադրբեջանական սփյուռքի առջեւ ծառացած մարտահրավերները հետպատերազմյան շրջանում», «Ադրբեջանական սփյուռքը ներդրումը Ղարաբաղի վերականգնման ու վերականգնման գործում»: Աշխարհի ադրբեջանցիների առաջին համագումարը տեղի է ունեցել 2001 թվականին,այն կայանում է հինգ տարին մեկ , նախկինում բոլոր համագումարներն անցկացվել են Բաքվում»,- գրել է Տավուշի լրագրողը։
Դիտվել է 25457անգամ
Վերջին լուրեր