19 / Ապրիլ / 2022 : 13-50

«Կարմիր ժապավենի» ակցիա` Ազատության հրապարակում․ լուսանկարներ

«Կարմիր ժապավենի» ակցիա` Ազատության հրապարակում։

Երկար կարմիր ժապավենով և կարմիր թևկապներով ընդդիմադիրները սկսեցին քայլերթ` Երևանի փողոցներով։

Ժապավենը խորհրդանշում է այն կարմիր գիծը, որն անցել է վարչապետ Փաշինյանը իր գործողություններում։






«5165»-ը «կարմիր ժապավենների» ակցիա է իրականացրել Երևանի կենտրոնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք կարմիր ժապավեններ կապելով իրենց թևերին շրջեցին Երևանի կենտրոնում՝ արտահայտելով իրենց դիրքորոշումը և անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ շարժումը գնացել էր Ազատության հրապարակ՝ հայտարարելով, որ «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 71965անգամ
Վերջին լուրեր