Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Ապրիլ / 2022 : 18-45

Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել անվտանգության և Ղարաբաղի հետ կապված խնդիրները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սկզբում ասել է, որ իրենք, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն անվտանգության հարցերը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Իհարկե, անվտանգության հարցերը նույնպես կլինեն մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված, դեռ շատ խնդիրներ կան, ես համաձայն եմ Ձեզ հետ»,- ասել է Պուտինը։

Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է կատարում Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում։ Նրա խոսքով` ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։

Փաշինյանը նաև ընդգծել է ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7020անգամ
Վերջին լուրեր