19 / Ապրիլ / 2022 : 19-51

Հակառակորդը ականանետերով կրակել էր Խնուշինակում գյուղաշխատանքներ կատարողների ուղղությամբ. Արցախի ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022թ մարտի 9-ին ժամը 14:15-ից սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Խնուշինակ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող՝ Ռուսլան Գաբրիելյանի, Հայկ Մուրսալյանի և Ռոմիկ Սարգսյանի ուղղությամբ ականանետերով արկեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը։


Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի Քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 69341անգամ
Վերջին լուրեր