Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2022 : 12-51

Այնպես արգելափակեք, որ անգամ ճանճը չկարողանա անցնել. Պուտինը կարգադրել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհն ու արգելափակել այն

Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել գրոհը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը համարում եմ աննպատակահարմար, կարգադրում եմ այն չեղարկել»,- ասել է Պուտինը։

«Լսո՛ւմ եմ», - պատասխանել է Շոյգուն:

Պուտինը «Ազովստալ»-ի գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ մտածենք, բայց այս դեպքում առավել ևս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին։ Կարիք չկա բարձրանալ այս կատակոմբները և սողալ գետնի տակ՝ արդյունաբերական այդ օբյեկտներում»,- ասել է պետության ղեկավարը։

«Այդ արդյունաբերական գոտին այնպես արգելափակեք, որ անգամ ճանճը չկարողանա անցնել»,- ընդգծել է նա։

Ռուսաստանը երաշխավորում է կյանք և արժանապատիվ վերաբերմունք ուկրաինացի զինվորականների համար, որոնք կլքեն «Ազովստալ»-ը, ասել է Պուտինը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի ազատագրման մասին։Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ավելի քան երկու հազար զինյալ։

Շոյգուն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերին երեքից չորս օր կպահանջվի «Ազովստալ»-ում աշխատանքներն ավարտելու համար, որտեղ արգելափակված են գրոհայինները:

Նրա խոսքով, այժմ ամբողջ Մարիուպոլը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ԼԺՀ-ի, ԴԺԻ-ի վերահսկողության տակ:
Դիտվել է 53678անգամ
Վերջին լուրեր