Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2022 : 19-30

Ռուսաստանը պատրաստ է լրիվ ծավալով եւ նվազագույն գներով հաց ու ձեթ մատակարարել Հայաստանին․ Պետդումայի պատգամավոր

Ռուսաստանը պատրաստ է լրիվ ծավալով եւ նվազագույն գներով հաց ու ձեթ մատակարարել Հայաստանին։ Այս մասին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հանդես կգա առավելագույն առաջարկներով, մեկ այլ հարց է, թե որքան լիարժեք Հայաստանը կկարողանա իրացնել իր շահերը։

Պատգամավորն ավելացրեց, որ «Հայաստանի կառավարությունը, ժողովուրդը կորոշեն, թե որքան սերտ ենք զարգացնելու մեր շփումները»։

Նիլովը համոզված է, որ Հայաստանն ի վիճակի է զարգացնել Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի արտադրությունը։ Ռուսաստանը, ըստ քաղաքական գործչի, Հայաստանին կտրամադրի թե՛ հաց, թե՛ ձեթ՝ լրիվ ծավալով եւ նվազագույն գներով։

Հիշեցնենք, որ մի խումբ ռուս խորհրդարանականներ Հայաստան են ժամանել ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 44856անգամ
Վերջին լուրեր