07 / Մայիս / 2020 : 20-33

 

Ի՞նչ ազդեցություն կունենա ամռան տաք եղանակը կորոնավիրուսի տարածման վրա

Կորոնավիրուսի տարածումը ամռան տաք եղանակին կվազի, նման տեսակետ է հայտնել համաճարակաբան և բժշկական գիտությունների թեկնածու Անատոլի Ալթշտեյնը ռուսական 5-րդ ալիքի հետ զրույցում, փոխանցում է rg.ru-ն։

«Ամառային եղանակը կարող է դանդաղեցնել COVID-19-ի տարածումը:

Դա կնպաստի ոչ թե արևի ազդեցությունը վիրուսի վրա, այլ մարդկանց սեզոնային կենսակերպի փոփոխությունը։

Մարդիկ կարող են միմյանցից ավելի հեռու գտնվել, փակ տարածքներում կենտրոնացում չի լինի, ինչպես  ձմռանը։

Ինչպես նաև մարդկանց  դիմադրողականությունը ամռանը բարձր է»,- ասել է Անատոլի Ալթշտեյնը։   

Փորձագետի խոսքով ՝ լավ եղանակը և ամառը լավ  գործոններ են կորոնավիրուսին հակազդելու:

 

 

Դիտվել է 50916անգամ
Վերջին լուրեր