22 / Ապրիլ / 2022 : 10-55

Ռուսական հատուկ գործողության հետևանքով Ուկրաինայի կորուստները գնահատվում են 550 միլիարդ դոլար․ Զելենսկի

Ռուսական հատուկ գործողության հետևանքով Ուկրաինայի կորուստները գնահատվում են 550 միլիարդ դոլար, ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Շատ նախնական գնահատականներով՝ Ուկրաինան ավերածությունների հետևանքով կորցրել է 550 միլիարդ», - ասել է Զելենսկին ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանի միջոցառումների շրջանակում կլոր սեղանի ժամանակ։

Նա ասել է, որ տնտեսությունը վերականգնելու համար Ուկրաինային ամսական անհրաժեշտ է մինչև 7 միլիարդ դոլար։ «Ձեր աջակցությամբ մենք արագ կվերակառուցենք մեր ազգը, ինչը նշանակում է բիզնեսի նոր հնարավորություններ տարբեր երկրներից»,- ասել Ուկրաինայի նախագահը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13834անգամ
Վերջին լուրեր