22 / Ապրիլ / 2022 : 15-19
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն սկսում է «Ի հիշատակ» նվիրաբերության արշավը
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ապրիլի 24-ին ընդառաջ անցկացնում է «Ի հիշատակ» նվիրաբերության արշավը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հանրային կապերի պատասխանատու Անի Հարությունյանը նշեց, որ ցանկացողները կարող են նվիրաբերություն կատարել հիմնադրամին՝ հարգանքի տուրք մատուցելով որևէ զոհված անձի հիշատակին՝ այդպիսով կանգնելով հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:
«Նվիրաբերությունը կատարելիս հնարավոր է նշել այն անձի անունը, ում ընտանիքի անդամի հիշատակին եք նվիրաբերություն կատարում: Հիմնադրամն ավտոմատ կերպով հավաստագիր կուղարկի նվիրաբերողի էլեկտրոնային հասցեին, որը կփաստի նվիրաբերության մասին» ,-ասաց Անի Հարությունյանը:
Նվիրաբերություն կատարել հնարավոր է՝ այցելելով 1000plus.am, գլխավոր էջից ընտրելով «Նվիրաբերություն» բաժնի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը՝ լրացնելով տվյալները կատարել նվիրաբերություն: Արշավի մեկնարկը տրված է, այն բաց է լինելու մինչև ապրիլի վերջ:
Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Անի Հարությունյանը տեղեկացրեց, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն այս տարի առաջին անգամ մասնակցելու է Երևանի գինու օրեր միջոցառմանը, որը տեղի է ունենալու հունիսի 3-5-ը: Հիմնադրամը կունենա տաղավարներ, կներկայացվի հիմնադրամի պատմությունը, կատարած աշխատանքը: Մասնակցելու են նաև հիմնադրամի շահառու տղաները՝ ներկայացնելով իրենց ձեռագործ աշխատանքները:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
19861անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...