22 / Ապրիլ / 2022 : 17-13

Այս պատերազմը մենք չենք սկսել, բայց մենք այն կավարտենք. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈՒ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռուստամ Միննեկաևը, մեկնաբանելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքը, ասել է, որ այժմ ռուսական կողմի նպատակներից մեկն Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողություն հաստատելը և ևս մեկ ելք դեպի Մերձդնեստր ապահովելն է:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողությունը ևս մեկ ելք է դեպի Մերձդնեստր, որտեղ ևս կան ռուսալեզու բնակչության ճնշման փաստեր: Ըստ երևույթին, մենք այժմ պատերազմի մեջ ենք ամբողջ աշխարհի հետ, ինչպես որ Հայրենական մեծ պատերազմում էր: Ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը մեր դեմ էր: Հիմա էլ նույնն է՝ նրանք երբեք չեն սիրել Ռուսաստանը»,- հավելել է նա։

Միննեկաևն ընդգծել է, որ ցամաքային, ծովային և օդային տարածքում ռուսական բանակի տեխնիկական գերազանցությունն Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ակնհայտ է։

Մինեկաևը հավելել է, որ հատուկ գործողությունը պետք է «հաջողությամբ հասցնել իր տրամաբանական ավարտին»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13734անգամ
Վերջին լուրեր