Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2022 : 10-00

ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Մոսկվա» հածանավի կործանման հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվը

«Մոսկվա» հածանավի փրկության համար մղվող պայքարի ընթացքում մեկ զինվոր է զոհվել, անձնակազմի ևս 27 անդամներ անհետ կորել են։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն։

«Զոհվել է մեկ զինծառայող, անձնակազմի ևս 27 անդամներ անհետ կորել են։ Անձնակազմի մնացած 396 անդամները հածանավից տարհանվել են Սևծովյան նավատորմի նավեր, որոնք գտնվում էին այդ տարածքում, և տեղափոխվել են Սևաստոպոլ»,- հայտնել են նախարարությունից։

Պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում մահացածների և անհայտ կորածների ընտանիքներին և ընկերներին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 48923անգամ
Վերջին լուրեր