23 / Ապրիլ / 2022 : 10-42

Քաշաթաղի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ադրբեջանի Հանրապետության Կուբաթլուի (Քաշաթաղի շրջան) շրջանում երեկ երեկոյան հակահետեւակային ականի վրա ադրբեջանցի է պայթել։

Ինչպես հայտնում է Սպուտինկ Ադրբեջանը` Բեյբալա Նասիբովը ծանր վիրավորում է ստացել։

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք, որ 1993 թ․ ամռանը հայկական զինված ուժերը ազատագրել էին Կուբաթլուի շրջանը։ Վարչական միավորը դադարել էր գոյություն ունենալուց՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մասը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շրջանը գտնվում է Ադրբեջանի վերահոսկողության տակ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7705անգամ
Վերջին լուրեր