23 / Ապրիլ / 2022 : 11-19

Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել

Ապրիլի 23-ին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:

Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 76572անգամ
Վերջին լուրեր