23 / Ապրիլ / 2022 : 12-25
Եվրոպան առանց ռուսական գազի մեկ շաբաթ էլ չի դիմանա. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել տեղեկությանն առ այն, որ Եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել, որպեսզի եվրոպական երկրները ռուսական գազի համար վճարեն ռուբլով։
«Եվրահանձնաժողովը թույլ է տվել գազի համար վճարել ռուբլով և կարծում է, որ Ռուսաստանի նախագահի հրամանագիրը դեռ կարող է կիրառվել եվրոպական բիզնեսի կողմից։ Մենք բարձր ենք գնահատում մեր եվրոպացի գործընկերների հետևողականությունը»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի ալիքում։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ԱՄՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպան կկարողանա առանց ռուսական գազի դիմանալ ոչ ավելի, քան վեց ամիս։
«Բայց եթե լուրջ, մեկ շաբաթ էլ չեն դիմանա»,- ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով՝ եվրոպական երկրները առանց ռուսական բնական գազի առանց լուրջ խնդիրների կարող են ապրել ընդամենը վեց ամիս, որից հետո կսկսվեն զգալի տնտեսական խնդիրներ։ Ինչպես ուրբաթ հաղորդել է Reuters-ը, Եվրահանձնաժողովը նամակ է ուղարկել ԵՄ երկրներին՝ բացատրելով, որ ԵՄ ընկերությունները, մի շարք պայմանների դեպքում, կկարողանան ռուսական գազի համար վճարել ռուբլով՝ չխախտելով Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Գործակալությունը պարզաբանում է, որ վճարման հնարավոր սխեմաներից մեկը ենթադրում է դոլարով կամ եվրոյով հաշիվներ բացել ռուսական բանկում, որին գազ ստացող եվրոպական ընկերությունը վարկավորում է արժույթը, այն վերածում ռուբլու և վճարում։ Այս սխեման բացառում է արևմտյան երկրների կողմից ռուսական գազի համար վճարումների արգելափակման հնարավորությունը։Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
10395անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...


