26 / Ապրիլ / 2022 : 12-33

Նոր մանրամասներ մոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա երեխայի վիճակի մասին

Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա երեխայի վիճակը ծանր է. առկա է որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն։

Այս մասին գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում:

Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ», - հայտնել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը», - հայտնել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 116422անգամ
Վերջին լուրեր