Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Ապրիլ / 2022 : 18-14

Մերձդնեստրում իրավիճակի վերաբերյալ շրջանառվող լուրերը մտահոգիչ են. Պեսկով

Կրեմլն ուշադիր հետևում է Մերձդնեստրում ստեղծված իրավիճակին, շրջանառվող լուրերը մտահոգիչ են: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Վլադիմիր Պուտինի և Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուի միջև շփումներ դեռևս նախատեսված չեն»,- ընդգծել է պաշտոնյան։

Նշվում է, որ Մոլդովայի նախագահն Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ կանցկացնի՝ չճանաչված Մերձդնեստրում էսկալացիայի հետ կապված։

Ապրիլի 25-ին անհայտ անձինք նռնականետներով կրակել են մայրաքաղաք Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության շենքի վրա։

Ապրիլի 26-ին ևս երկու պայթյուն է արձանագրվել Մայակ գյուղում, ինչի հետևանքով շարքից հանվել է ռուսական ռադիոկայաններ հեռարձակող երկու աշտարակ։ Վարչապետ Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է հանրապետության ողջ տարածքում ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ սահմանելու մասին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18003անգամ
Վերջին լուրեր