27 / Ապրիլ / 2022 : 09-44

Արտակը երկնքում է և մենք դեռ հանդիպելու ենք․ զոհված կամավոր Արտակի և նրա կնոջ պատմությունը

Արտակ Դեղոյանը ռազմաճակատ է մեկնել պատերազմի 2-րդ օրը «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետ միասին։ Նա մասնակցել է հատուկ գործողության Արեգա սարի բարձունքի ուղղությամբ, կռվել է մինչև վերջ, վիրավորվել, պահել է ընկերների թիկունքը․․․

Նեկտարը մեծ սիրով է պատմում ամուսնու մասին «մեծ ու շատ ամուր սեր են ունեցել, ու մինչև հիմա էլ ես սիրում եմ իրեն շատ»։ Արտակի և Նեկտարի 3 երեխաներն էլ ուժեղ են պահում իրենց, հատկապես՝ փոքրիկ դուստրը, որն անսահման կապված է եղել հոր հետ։ Նեկտարը ժպտում է և վստահաբար ասում․ «Մենք չենք կոտրվում և իրավունք էլ չունենք։ Արտակը երկնքում է և մենք դեռ հանդիպելու ենք»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Տեսանյութը ստորև

Դիտվել է 44040անգամ
Վերջին լուրեր