Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2022 : 12-31

Հունիսի վերջ-հուլիսին մեր կողմից թեժ հարձակում է լինելու. Զելենսկու գրասենյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ուկրաինան շուտով հզոր զենք կստանա Արևմուտքից, իսկ հետո կսկսի ակտիվ հարձակողական գործողություններ՝ իր տարածքն ազատագրելու համար, գրում է korrespondent.net-ը։

Արեստովիչն ասել է, որ մայիսի վերջին-հունիսի սկզբին արևմտյան զենքերը կժամանեն «առևտրային քանակությամբ, որը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը կոնկրետ տարածքներում»:

«Հունիսի վերջ-հուլիս ամիսներին մեր կողմից թեժ հարձակում է լինելու»,- հավելել է նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 10586անգամ
Վերջին լուրեր