Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2022 : 09-16

ԱՊՐԻԼԻ 29-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Խոյերին այսօր խորհուրդ չի տրվում գնալ բնության գիրկ, առավել եւս դա անել ընտանիքի անդամների հետ: Շատ հնարավոր է` այնտեղ, որտեղ դուք լինեք, եղանակը տհաճ անակնկալներ մատուցի: Եթե չեք ցանկանում մրսել եւ հաջորդող մի քանի օրն անցկացնել անկողնում, ապա աշխատեք այսօր խուսափել նման հանգստից:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին չի համապատասխանի ձեր պատկերացրած իդեալին, բայց պետք չէ այդքան նեղացնել նրան: Նա մեղավոր չէ, որ դուք այդքան բարձր չափանիշներ եք փնտրում նրա մեջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ընկալել այն փաստը, որ դուք ինքնուրույն եւ կայացած մարդ եք: Փորձեք նրան բացատրել, որ անկախ ամեն ինչից` նա ձեր կյանքում անփոխարինելի տեղ ունի եւ դուք առանց նրա կատարյալ երջանիկ չեք լինի: Նա այդ խոսքերից շատ կուրախանա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր շատ լավ կլինի, որ հարթեք սիրելիի հետ հարաբերությունները: Փորձեք պարզել կոնֆլիկտների պատճառներն ու հաղթահարել այդ ամենը միասին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք միանգամից կհասկանաք, թե ինչ է ցանկանում ձեր սիրելին եւ նրան կտաք դա, անգամ ավելին: Բայց եթե, նույնիսկ, չկարողանաք կռահել նրա մտքերը, այդպիսի փորձն արդեն գովելի է:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր ընտանիքում մի որոշում կկայաղվի, ինչի արդյունքում դուք շատ երջանիկ կլինեք: Միգուցե, որոշեն ձեզ հանգսի ուղարկել եւ դուք այնտեղ մի շարք արկածներ կունենաք:


ԿՇԵՌՔՆԵՐ

Սյսօր ձեր մեջ ինչ-որ բան կփոխվի եւ դուք կսկսեք կարծել, թե ավելի շատ բաների եք արժանի, քան ձեզ տալիս են: Իսկ ձեր սիրելին հնարավորություն չունի ձեզ այդ ամենը տալու, ինչը ձեզ ավելի կնյարդայնացնի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կծաղրի ձեր քայլերից շատերը: Սակայն պետք չէ նեղանալ, վաղը նա կփոշմանի այդ ամենի համար: Փորձեք, ուղղակի, ավելի դրական տրամադրվել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի օգնությամբ ձեր մեջ այնպիսի բաներ կբացահայտեք, որոնք նախկինում չէիք նկատել: Նոր բացահայտումները դրական փոփոխություն կմտցնեն ձեր կյանք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Դուք շատ դժվարությամբ եք կարողանում երկխոսություն ունենալ. ձեզանից մեկը միշտ շատ է խոսում, մյուսն էլ պասիվ ունկնդրի դերում է: Փորձեք հասկանալ, որ, միգուցե, պետք է լռել եւ թողնել, որ սիրելին էլ իր ասելիքն ասի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հրաշալի օր է մաքրություն անելու համար: Ընդ որում` պետք է ոչ միայն տունը մաքրել, այլ հոգին, որտեղ եւս մի մեծ ծանրություն է կուտակվել:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն շատ միայնակ կզգա, քանի որ դուք չեք կիսի նրա գաղափարներն ու ցանկությունները: Կոնֆլիկտից խուսափելու համար կարող եք նրան համոզել, որ ձեր տեսակետն ավելի ճիշտ է եւ արդյունավետ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 34933անգամ
Վերջին լուրեր