29 / Ապրիլ / 2022 : 09-21

Ծառայակցի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել. ՊՆ

Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.): Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից։

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20940անգամ
Վերջին լուրեր