29 / Ապրիլ / 2022 : 16-40

Ֆորշը գտնվում է Նաիրի ԲԿ-ում. մանրամասներ երգչի առողջական վիճակից

Սիրված երգիչ Ֆորշը մի քանի օր է, ինչ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Նաիրի բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Տարբեր լրատվամիջոցներում երգչի առողջականի մասին տարատեսակ հրապարակումներ կան, սակայն տնօրենը չցանկացավ մեկնաբանել դրանք:

Միայն նշեց, որ հիվանդանոցում բժիշկները կարողացել են հնարավորին արագ կայունացնել երգի առողջական վիճակը: Ֆորշի կյանքին վտանգ չի սպառնում։ Վիճակը կայուն է: Ըստ Անատոլի Գնունու՝ ամենայն հավանականությամբ, Ֆորշին այսօր դուրս կգրեն:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 26998անգամ
Վերջին լուրեր