Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2022 : 17-56

Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում զորահանդեսին կցուցադրվի միջուկային պատերազմի համար նախատեսված «դատաստանի օրվա ինքնաթիռը»

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք գլխավոր զորահանդեսին կմասնակցի 11 000 մարդ, 131 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև 77 ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ և «դատաստանի օրվա ինքնաթիռը», հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ ՊՆ-ից մանրամասնել են, որ օդային շքերթին կներգրավվի ՌԴ պաշտպանության նախարարության ամենագաղտնի ինքնաթիռներից մեկը՝ Իլ-80 օդային կառավարման կենտրոնը, որը հայտնի է որպես «դատաստանի օրվա ինքնաթիռ»: Նման ինքնաթիռները կարող են օգտագործվել միջուկային պատերազմի դեպքում, եթե ոչնչացվեն ցամաքային կառավարման կառույցները։

Վերջին անգամ Իլ-80-ը Հաղթանակի շքերթին մասնակցել է 2010 թվականին։ Ինքնաթիռը, որը թռչելու է Կարմիր հրապարակի վրայով, նախատեսված է երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությանը տարհանելու և միաժամանակ վերահսկելու զինված ուժերը ցանկացած ինտենսիվության հակամարտությունում, ներառյալ լայնածավալ միջուկային պատերազմը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21673անգամ
Վերջին լուրեր