30 / Ապրիլ / 2022 : 09-48

Լավրովը նշել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների ավարտի ժամկետները

ՌԴ-ի Զինված ուժերի հատուկ ռազմական գործողություններնՈւկրաինայում կավարտվեն նախանշված նպատակներին հասնելուն պես: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Պատասխանելով Al Arabiya հեռուստաալիքի լրագրողի հարցին, թե արդյոք կավարտվի ռազմական գործողությունը մինչեւ մայիսի 9-ը, Լավրովը նշել է, որ պետք է հասնել հատուկ գործողությունների նպատակներին:

Լավրովը նաեւ հիշեցրել է Արեւմուտքին, որ ցանկացած զենք կամ սպառազինման մատակարարում Ուկրաինա օրինական թիրախ կլինի ռուսական հարվածների համար:

Նա հայտարարել է նաեւ, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տարածվեն Ղրիմի, ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի վրա, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 49760անգամ
Վերջին լուրեր