30 / Ապրիլ / 2022 : 17-33

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը սառեցվել է. ՌԴ ԱԳՆ

Ռազմավարական կայունության վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը պաշտոնապես «սառեցվել» է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության Սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում։

Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը հնարավոր կլինի վերադառնալ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության նպատակների իրագործումից հետո:

Երմակովի խոսքով՝ ԱՄՆ-ը Կիևին օգտագործում է Ռուսաստանի նկատմամբ իր նպատակներին հասնելու համար:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 4464անգամ
Վերջին լուրեր