30 / Ապրիլ / 2022 : 18-10
Ադրբեջանի բացարձակ նպատակն է Հայաստանի, Արցախի ոչնչացումը․ նախկին ՄԻՊ
«Ադրբեջանի նախագահն ամեն օր տարածում է թշնամանք ու ատելություն, նրանք դա չեն դադարեցնելու անել, որովհետև նրանց համար հայատյացությունը, որպես արտաքին թշնամի՝ հայերին ունենալը ներքին խնդիրներից շեղելու միջոց է և սեփական պաշտոնները պահպանելու միջոց, հետևաբար, նրանք չեն հրաժարվելու դրանից»,- Հայաստանի ներքին և անվտանգային խնդիրների շուրջ հանրային բաց քննարկմանը հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ընդգծեց՝ ադրբեջանական իշխանություները հայատյացությունը, հայերի հանդեպ ատելությունը իրենց հասարակության մեջ սերմանում են՝ սկսած մանկապարտեզներից, այդ ատելությունը փոխանցում են սերնդից սերունդ, զուգահեռաբար՝ պատմությունը կեղծելով իրենց են վերագրում Հայաստանի և Արցախի տարածքները։ Հերթական օրինակը նախկին ՄԻՊ-ի փաստահավաք գործունեության ընթացքում ադրբեջանցի զինծառայողների մոտից հայտնաբերված գրպանի գրքերն են՝ քարտեզներով, որտեղ ՀՀ Սյունիքի մարզն՝ ամբողջությամբ, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի զգալի մասերը ներկայացվում են որպես «Ադրբեջանի տարածքներ»։
«Եվ ամենակարևորը՝ երեկ, նախորդ օրը այդ երկրի նախագահը հարցազրույցներ է տալիս, ասում է՝ չպիտի թողնենք, որ հայերը շատանան, որովհետև եթե շատանան, կուժեղանան, մենք էլ խնդիրներ կունենանք։ Այսինքն՝ այդ երկրի իշխանությունների համար բացարձակ նպատակ է հռչակված Հայաստանի, Արցախի ոչնչացումը։ Սա պետական, ինստիտուցիոնալ հիմքերով քաղաքականություն է»,- ընդգծեց Արման Թաթոյանը։
Այս իրականության պայմաններում Հայաստանի գործող ղեկավարության կողմից հայտարարությունները, թե Հայաստանի վերահսկողության տակ կան «ադրբեջանական տարածքներ», Արման Թաթոյանի բնորոշմամբ, նշանակում է երկիրը տանել պարալիզացման։
«Ինչպես՞ կարող է Հայաստանի կառավարության ղեկավարն ասել բառեր, որ ՀՀ-ում կամ ՀՀ-ի վերահսկողության տակ կան «ադրբեջանական տարածքներ»։ Ընթացքում էլ անընդհատ ակնարկներ են արվում, այսպես կոչված՝ «անկլավային գյուղեր» և այլն։ Ո՞նց կարելի է այդ հարցը քննարկել։ Պատկերացնու՞մ եք՝ մենք որքան ներքին տեղահանվածներ կունենանք։ Ամբողջությամբ պարալիզացվելու է մեր երկիրը, էլ չասենք նաև նրա մասին, որ դրանք ամբողջությամբ Հայաստանի տարածքներն են, Խորհրդային միության ժամանակ, մինչև 1930-ական թվականները այդ տարածքները բզիկ-բզիկ արվել, կտրվել, տրվել են այսպես կոչված՝ «եղբայրական Ադրբեջանին»»,- շեշտեց Արման Թաթոյանը։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
13021անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...