Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Ապրիլ / 2022 : 16-13

«Կապիտուլյացիայի ակտի ստորագրումն իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է»․ Ալիևը՝ 44-օրյա պատերազմի մասին

«Ադրբեջանի զինված ուժերի պատմական հաղթանակը հավերժ կմնա մեր պատմության մեջ, մենք միշտ կապրենք՝ որպես հաղթանակած ժողովուրդ, որպես հաղթանակած պետություն»,֊հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով ՊՆ հատուկ նշանակության զորամասերից մեկում, հայտնում է ԱՊԱ-ն։

Նա հերթական անգամ անդրադարձել է 44–օրյա պատերազմի և խոսել իր «ձեռքբերումներից»։

Նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել էր Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և իր միջև, բնութագրել է որպես կապիտուլյացիոն ակտ և հայտնել, որ դա իր կյանքի «ամենահիշարժան» պահն էր։

Նշենք, որ այդ հայտարարությամբ է դադարեցվել 44–օրյա պատերազմը 2020–ի նոյեմբերի 10–ին։


«Մեզ այս ուրախությունը պարգևեցին մեր երեխաները, զինվորներն ու սպաները, բոլոր զինված ուժերն իրենց արժեքավոր ներդրումն ունեցան այս հաղթանակի հասնելու գործում, և ընդամենը 44 օրում գրանցվեց պատմական հաղթանակ։ Սա մեր պատմության և իմ կյանքի ամենահիշարժան, ուրախ, հպարտ պահերից մեկն է, երևի թե ամենակարևորը։ Հայաստանի կապիտուլյացիայի ակտի ստորագրումն իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է»,֊ասել է Ալիևը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18885անգամ
Վերջին լուրեր