Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Ապրիլ / 2022 : 18-28

Իշխանությունը լեգիտիմացրեց, կոծկեց ադրբեջանական հանցագործությունները. Թաթոյանի բացահայտումները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները, Հայաստանին պատկանող հողերում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը։ Այդ մասին Սարյանի պուրակի մոտ հրավիրված հանրային քննարկման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Կառավարության ղեկավարը, գործող պաշտպանության նախարարը, որ այն ժամանակ փոխվարչապետ էր, Անվտանգության խորհրդի քարտուղարը մեր ցանկացած բարձրացրած հարցին պատասխանում էին, թե ադրբեջանական տարածքներ են, ոչինչ չեն կարող անել։ Մենք դիմում էինք միջազգային ատյաններին, որ մարդկանց կյանքը դարձել է անհնարին, այնտեղ ասում էին, թե ախր դուք եք ընդունել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, մենք ինչ կարող ենք անել»,- նշեց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9805անգամ
Վերջին լուրեր