02 / Մայիս / 2022 : 10-03
Մայիսի 2-ի աստղագուշակ
Խոյ. Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար դուք աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա ստանալ ազդեցիկ անձանց հովանավորությունը, նվաճել նրանց հարգանքն ու համակրանքը:
Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է առկա լինել հաշվարկի պահը: Դա այնքան էլ վատ չէ, երբ գործ ունեք բիզնեսի հետ, սակայն անհամատեղելի է անձնական ոլորտի համար: Չնայած հաշվարկը ճշգրիտ է արված, այնուամենայնիվ էմոցիոնալ դիսկոմֆորտից խուսափել անհնար կլինի:
Ցուլ. Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Պրոֆեսիոնալ ոլորտում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք:
Տարաձայնություններ չեն ծագի մտերիմների հետ, այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր: Ռոմանտիկ հարաբերություններում ողջունվում է նախաձեռնողականությունն ու հնարամտությունը:
Երկվորյակներ. Այսօր այնքան էլ հեշտ չի լինի հասնել նրան, ինչին դուք ձգտում եք` քողարկված և անթաքույց թշնամիները ձեր դեմ ծուղակներ են լարում: Մարդը, ում դուք վաղուց վստահում էիք, անսպասելիորեն կարող է անցնել ձեր անբարյացկամների կողմը: Շատ վտանգավոր կլինի անձնական և գործնական շահերը համատեղելը, դրա հետ մեկտեղ էլ օրը կատեգորիկ չի համապատասխանում ծառայողական սիրավեպ սկսելուն: Եթե չեք ցանկանում հիմար իրավիճակների մեջ հայտնվել, ապա պետք է հրաժարվեք սիրախաղերից ու ամեն տեսակի կոկետություններից: Լավ կլինի մի որևէ հետաքրքիր և հրապուրիչ նոր գործի ձեռնամուխ լինեք:
Խեցգետին. Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից մեծ հաճույք կստանաք: Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Շանս կառաջանա կարգավորել հարաբերությունները մարդու հետ, ում հետ վաղուց չէիք կարողանում լեզու գտնել: Մեծ է ռոմանտիկ հրապույր ունենալու հավանականությունը` համակրանքը արագ կվերածվի ավելի լուրջ զգացմունքի: Ժամանակ գտեք ընտանիքի անդամների հետ շփումների, ազգակցական կապերն ամրապնդելու համար: Հարմար օր է հյուրեր ընդունելու համար` կարելի է հրավիրել մարդկանց, ում հետ դուք կապված եք գործնական շահերով:
Առյուծ. Շատ բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա և տրանսպորտային միջոցներ գնել: Եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառվում, որ գումար ստանաք անսպասելի աղբյուրից: Ցավոք, ձեր հաջողություններին նախանձող մարդիկ ձեր դեմ կսկսեն ծուղակներ լարել: Զգոն եղեք` միայն այդ կերպ դուք կկարողանաք ձեր անբարյացկամներին ջրի երես հանել:
Ուրախացնում է մտերիմների հետ հարաբերություններում չպարզաբանված բաների, չհասկացվածության բացակայությունը: Ցանկալի է անկեղծ խոսել այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է: Հնարավոր են անսպասելի հրավերքներ:
Կույս. Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր ծնողների և ընդհանրապես` ավագ սերնդի ազգականների հետ: Դուք հակված եք պաշտպանել ձեր շահերը բավական կոշտ մեթոդներով, ինչը շատերին դուր չի գա: Շրջապատի մարդկանց մոտ կարող է բացասական ռեակցիա առաջացնել նաև արդեն ծանոք ճանապարհով գնալուն, եղած ավանդույթներին հետևելուն ձեր հակառակվելը: Ընդ որում, ձեր բոլոր փորձարարությունները պսակվում են հաջողությամբ:
Օըը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` հյուսիսային ուղղությամբ: Հատկապես լավ կանցնել ռոմանտիկ ճանապարհորդությունները:
Կշեռք. Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք լավ կանցնի աշխարհիկ միջոցառումների, զվարճալի վայրեր այցելելը, դրանցում ամենայն հավանականությամբ դուք կունենաք ոչնչի չպարտավորեցնող, սակայն շատ հաճելի ծանոթություններ: Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Հնարավոր է, որ ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք: Երեկոն լավ կլինի անցկացնել ընտանիքի հետ:
Կարիճ. Օրը շատ հագեցած կլինի, և ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները միանգամից հնարավոր չի լինի ճիշտ գնահատել, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Ի վերջո, այնուամենայնիվ, իրավիճակը կդասավորվի ձեզ համար բարենպաստ ձևով: Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները: Այսօր սկսած հարաբերությունները, ինչպես անձնական, այնպես էլ` գործնական, կլինեն երկարատև և լուրջ, եթե դուք դա ցանկանաք:
Ձեր նպատակին հասնելու համար, դուք ի վիճակի եք օգտվել ամենատարբեր և բավական օրիգինալ մեթոդներով, դրա հետ մեկտեղ էլ դրսևորում եք գովեստի արժանի համառություն:
Աղեղնավոր. Օրվա ընթացքում դուք բազմիցս կհանդիպեք դժվարությունների, սակայն այնուամենայնիվ կկարողանաք հասնել ձեր ուզածին: Համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը չափազանց օգտակար կլինեն, նպատակին հասնելու համար չի խանգարի նաև ձեր անձնական հմայքից օգտվելու ձեր ունակությունը: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կօգնի էապես բարձրացնել ձեր կենսամակարդակը:
Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ: Սակայն թույլ տված սխալներն ուղղելու ձեր անկեղծ ցանկությունը կօգնի ձեզ խուսափել կոնֆլիկտներից:
Այծեղջյուր. Պետք է հետևողականություն և համառություն դրսևորեք` հենց’ այդ հատկությունները ձեզ այսօր կօգնեն հասնել հաջողության: Հնարավոր են աշխատավայրում լուրջ տարաձայնությունները, աշխատակիցների և ղեկավարության հետ վեճերը: Վճռական եղեք ձեր տեսակետն առաջ տանելիս` այն առավել մոտ է ճշմարտությանը, և շրջապատը ստիպված է լինելու վաղ թե ուշ դա խոստովանել:
Ցավոք, հնարավոր են մտերիմների հետ տարաձայնություններ: Սակայն սա այն օրերից է, երբ նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունում են անձնական կյանքին վերաբերող կարևոր որոշումներ:
Ջրհոս. Օրը ընթանում է բավական անհարթ, դրա հետ մեկտեղ էլ շատ անկայուն է էմոցիոնալ ֆոնը: Այդ իսկ պատճառով էլ ձեր տրամադրությունը կփոփոխվի սովորականից ավելի հաճախ` հոգեկան վերելքի և լավատեսության փուլերը իրենց տեղը զիջելու են լիակատար հուսահատության պահերին: Բարեբախտաբար, ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել և գործնական օգնություն ցույց տալ ձեզ:
Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և` հեռավոր: Չեն բացառվում և հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթությունները: Ցանկալի չէ հեռու գնացող պլաններ կազմելը` շուտով նոր տեղեկություններ կստանաք, որոնք կստիպեն վերանայել դրանք:
Ձկներ. Սա այն օրերից է, երբ ձեր արժանիքները չեն մնում աննկատ: Հնարավոր են բավական գայթակղիչ առաջարկներ, այդ թվում և այնպիսնիները, որոնք ստացվում են ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում, հավանական է շռայլ վարձատրություն` նախկինում արված ինչ-որ աշխատանքային սխրանքների դիմաց: Բեղմնավոր են ստացվում պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները, իրավաբանական վեճերը կլուծվեն ձեր օգտին:
Այսօր դուք հակված եք ավելի շուտ առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով, քան` զգացմունքներով և նախազգացմամբ: Մի կողմից` դա լավ արդյունքների է հանգեցնում, մյուս կողմից էլ` խանգարում է ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերությունները կարգավորելուն:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
24345անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Առյուծների հաջողություններին այսօր կարելի է միայն նախանձել․ փետրվարի 21-ի աստղգուշակը
Խոյ։ Այսօր դուք բավական հաջող կարգավորում եք ձեր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև...
05 / Ապրիլ / 2020
Առյուծներն այսօր սովորականից ավելի լուրջ են տրամադրված․ ապրիլի 5-ի աստղագուշակը
Խոյ. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք,...
30 / Մարտ / 2020
Ինչպիսի սեքս են նախընտրում տղաներն ըստ հորոսկոպի նշանի
Խոյ
Խոյերը սիրում են դիմադրելու տարրերով կրքոտ սեքս: Ուստի որպես կանոն լավագույն սեքսը միշտ ունենում են զուգընկերուհու հետ բուռն վեճից հետո: Էրոգեն գոտիներն են ականջներն ու գլուխը:
Ցուլ
Զգայուն...
31 / Մարտ / 2020
Կենդանակերպի երեք նշան, որոնց բախտը չի բերում սիրո հարցում
Աստղաբանները համոզված են, որ կարող են բացատրել, թե ինչու է որոշ մարդկանց մոտ անձնական կյանքում ամեն բան լավ դասավորվում, իսկ մյուսները անհաջողությունը անհաջողության վրա են ունենում։
Նրանք երեք...
28 / Մարտ / 2020
Մարտի 28-ի աստղագուշակ
Խոյ. Այս օրը ձեզ կհիշեցնի դպրոցական քննություն եւ հետագա մի քանի ամիսներին իրադարձությունների զարգացումը կարող է կախված լինել այն հանգամանքից, թե որքանով եք կարողացել հանձնել այն: Ուշադիր եղեք...
30 / Մարտ / 2020
Մարտի 30-ի աստղագուշակ
Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա,...
01 / Ապրիլ / 2020
Կույսերին իրադարձություններով և միջադեպերով լի օր է սպասվում․ ապրիլի 1-ի աստղագուշակը
Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։...
02 / Ապրիլ / 2020
Կույսեր, այսօր պետք կլինի շատ ջանք թափել․ ապրիլի 2-ի աստղագուշակը
Խոյ։ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք,...