02 / Մայիս / 2022 : 12-19

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 59305անգամ
Վերջին լուրեր