Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մայիս / 2022 : 15-42

Եթե այսօր Երևանում տեղակայված զորքերը Հադրութում, Շուշիում աջակցեին բանակին, աղետալի վիճակը չէր լինի․ Սեյրան Օհանյան

Մեր գործընկեր մի քանի պատգամավորներ ձերբակալվել էին, բայց հիմա ազատության մեջ են, մեր գաղափարակիցներից շատերը այժմ գտնվում են ոստիկանական բաժանմունքներում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այս իշխանության գործողությունները համաչափ չեն, բիրտ ուժ են կիրառում։ Բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես են ոստիկանական զորքերը մի քանի հոգով պարզապես ուժ կիրառում, ծեծում նաև մեր ընկերներին, ցուցարարներին, ինչը ճիշտ չէ։ Այս իշխանությունները երկրի ներսում կարողանում են ուժ կիրառել, բայց երկրի սահմաններում և սահմաններից այն կողմ այդ ուժը չեն կարողանում կիրառել։ Այն զորքերը, որոնք այսօր տեղակայված են քաղաք Երևանում, եթե տեղակայված լինեին մեր սահմաններում, մեր սահմաններն ամուր կլինեին։ Եթե այս կազմակերպված զորքը Հադրութում, Շուշիում լինեին, աջակից լինեին մեր բանակին, մենք այս աղետալի իրավիճակը չէր լինի, կհասնեինք հաջողությունների»,- ասաց Օհանյանը։


Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35600անգամ
Վերջին լուրեր