02 / Մայիս / 2022 : 15-28
Ոստիկաննները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Այսօր առավոտից ստանում եմ ահազանգեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրենց բողոքի ձայնը բարձրացնող մեր հայրենակիցների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի գործադրման դեպքերի վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իրբ էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հետեւելով նաեւ լրատվամիջոցների կողմից տարածվող տեսանյութերին՝ արձանագրել եմ, որ ոստիկաննները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին, որոնք իրացնում են խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքը։
Ոստիկանների գործողությունների հետևանքով բազմաթիվ տուժած քաղաքացիներ ունենք։
Շտապօգնության ծառայության ղեկավարի հետ Հանձնաժողովի փորձագետի զրույցի ժամանակ Ծառայության պետը տեղեկացրել է, որ քաղաքացիներից մեկը ոտքի վնասվածք է ստացել, անհրաժեշտ հետազոտություններ է անցնում, մյուսի մոտ առկա է սալջարդ։
Ոստիկանական գործողությունների՝ հրմշտոցի ժամանակ լրագրող Լիա Սարգսյանն է վատացել՝ գիտակցությունը կորցրել․․
Ոստիկանությունում հեռախոսազանգերին առավելապես չեն արձագանքում։ Արձագանքի դեպքում էլ բացարձակապես հրաժարվում են բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն տրամադրել։
Առավոտից սկսված ոստիկանական, ինչպես նաեւ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի գործողություններում ակնհայտորեն կա նախատրամադրվածություն լրագրողների եւ օպերատորների նկատմամբ: Կան տուժած լրագրողներ, ինչն անթուլատրելի է:
Ուշադրությամբ հետեւում եմ իրադարձությունների զարգացմանը եւ եւս մեկ անգամ հիշեցնում, որ ոստիկանության հիմնարար նպատակը պիտի լինի մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու արժանապատվության, անհատի հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը։
Հ․Գ․ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է իր քայլն անի՝ համապատասխան գործերի հարուցմամբ արձագանքելով ոստիկանական ակնհայտորեն ապօրինի գործողություններին, ինչպես նաեւ ՊՊԾ պետի եւ աշխատակցի գործողություններին տալով քրեաիրավական գնահատական։
Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, համապատասխան գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցներին»։
Տեսանյութը՝ ստորև
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
54916անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...