Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մայիս / 2022 : 12-54

Այսօր մայր հայրենիքի սրտում Արցախը մենակ չթողնելու կոչերը «գժվեցնում են» ամոթ էլ է ասելը, թե ում. Աշոտ Ղուլյան

Արցախը շունչը պահած հետևում է Երևանի կենտրոնում, իսկ երեկվանից մայրաքաղաքի ծայրամասերում, ապա և Հայաստանի մարզերում ժամ առ ժամ թափ առնող շարժմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ովքեր մասնակցել են 88թ. երթերին ու միտինգներին, կարող են վկայել, որ բազմաթիվ նմանություններով այսօրվա համաժողովրդական շարժումը շարունակությունն է 34 տարի առաջ սկիզբ առած ազգային զարթոնքի:

Այդ ընդհանրությունների մեջ մի տհաճ կետ էլ կա. անցած դարի իրադարձությունների ընթացքում Արցախի ազատության համար պայքարի ելածներին առևանգում, ծեծում, բանտարկում էին մեր հարևան բարբարոսները, իսկ այսօր մայր հայրենիքի սրտում Արցախը մենակ չթողնելու կոչերը «գժվեցնում են» … ամոթ էլ է ասելը, թե ում:


Ում մտքով կանցներ, որ 30 տարի առաջ հենց այս օրերին վերջապես ազատագրված հայոց Շուշին, որ արցախյան ազատամարտի հերոսապատման էջը բացեց, քսանութ տարի անց որևէ մեկը (իսկ այդ մեկը իրեն իրավունք էր վերապահում խրատներ կարդալ ազգի գլխին) «դժբախտ ու դժգույն» պիտի անվաներ հայոց արևելից կողմաց բերդաքաղաքը: Սա է օրվա իշխանությունների պերճանքն ու թշվառությունը:

1991թ. անկախության հռչակումից ի վեր, մինչև 2018թ., Հայաստանի բոլոր ղեկավարները հեղինակություն են եղել հայության երեք հատվածների՝ մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար: Ազգը տեր ուներ և ամաչելու պատճառ չուներ: Հատուկ տաղանդ էր պետք այս ամենը հիմնովին քանդելու համար:

Ոչ ոք իրավունք չունի մեր ազգից խլել մայիսյան Եռատոնի բերկրանքն ու խորհուրդը»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 28680անգամ
Վերջին լուրեր