Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մայիս / 2022 : 18-54

«Ես այդ հարցին պատասխանելիս պետք է բոլորի աչքի մեջ նայեմ». Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետևից չի պատասխանի հարցին

Ընդմիջումից հետո շարունակվեց ՀՀ ազգային ժողովի նիստը։

Հիշեցնենք՝ նիստը ընդմիջվել էր, քանի որ ԱԺ վերադարձած ընդդիմադիր պատգամավորները կրկին լքեցին նիստերի դահլիճը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց շարունակել իր խոսքը, քանի որ, ըստ Սիմոնյանի, ծափահարությունների պատճառով վարչապետը հնարավորություն չունեցավ պատասխանել հարցին։

Նիկոլ Փաշինյանն էլ ուղղեց Ալեն Սիմոնյանին։

«Ես ոչ թե ծափահարությունների, այլ՝ ընդդիմության դուրս գալու պատճառով հնարավորություն չունեցա պատասխանել», - ասաց վարչապետը։

Նա պատշաճ չհամարեց «հետևից հարցին պատասխանելը»։

«Ես հույս ունեմ՝ իրենք այդ հարցով կվերադառնան, որովհետև ես այդ հարցին պատասխանելիս պետք է բոլորի աչքի մեջ նայեմ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 28133անգամ
Վերջին լուրեր