05 / Մայիս / 2022 : 13-50

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններում երիտասարադ տղամարդ է մահացել

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններում երիտասարդ տղամարդ է մահացել:

Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով.

«Քիչ առաջ, Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից, շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

Հիվանդանոցում, անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն և գրանցվեց կենսաբանական մահ»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 223426անգամ
Վերջին լուրեր