Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2022 : 15-15

Հայաստանի ներքին գործն է․Պեսկովը՝ ընդդիմության ցույցերի ու հանրահավաքների մասին

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի բարդ շրջանը և գա կայունության շրջանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերին ու հանրահավաքներին։
«Սա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է։Հայաստանը, ինչպես գիտեք, մեր դաշնակիցն է, նա մեր գործընկերն է մեզ համար մի քանի կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում: Հայաստանը մեր մեծ բարեկամն է: Եվ հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք որքան հնարավոր է շուտ այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան գա» - ասել է նա լրագրողներին։
Պեսկովը հավելել է, որ Հայաստանում կայունության շրջանը «հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործումը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև՝ ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»:
Դիտվել է 8287անգամ
Վերջին լուրեր