Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2022 : 16-24

ՀՀ ԱՆ-ն պարզում է վրանում մահացած անձի մահվան պատճառը

Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում այսօր մահացած տղամարդու առողջական խնդիրների մասին տեղեկությունները ճշտվում են, պարզվում են նաեւ մահվան պատճառները կամ պատճառը:

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ տեղյակ են ողբերգության մասին, սակայն հավելյալ մանրամասներ չեն կարող հայտնել, քանի դեռ դիահերձում չի իրականացվել:


Հիշեցնենք՝ տղամարդու մահվան մասին տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաստատել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով. «Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով: Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ից ՀՀ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում, շարժման անդամների մի մասը գիշերում է հենց հրապարակում՝ այնտեղ տեղադրված վրաններում:
Դիտվել է 63492անգամ
Վերջին լուրեր