09 / Մայիս / 2022 : 13-47


Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուէյան իր էջում գրել է․
«Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ։

Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։

Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է,

Գանձասարը վկա․․․

Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է։

Ինքնությունը կարող է իրականություն փոխել։

Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։

Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին․․․

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6150անգամ
Վերջին լուրեր