09 / Մայիս / 2022 : 15-01

Թե ովքեր են ասում «ԳՆԱՑԵ՛Ք ՍԱՀՄԱՆ»․ Ռուբինա Պետրոսյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե ովքեր են ասում «ԳՆԱՑԵ՛Ք ՍԱՀՄԱՆ»

Նրա՛նք, ովքեր Արցախի տեղը չգիտեն,

Նրա՛նք, ում «խաղաղ» ապրելու բանաձևը «Արցախը տանք, պրծնենքն է»,

Նրա՛նք, ովքեր իրենք բանակում չեն ծառայել կամ էլ բոլոր հնարավոր տարբերակներով իրենց երեխաներին փախցրել են բանակից,

Նրա՛նք, ովքեր բանակում ծառայած չլինելով «ռազմավարական խորհուրդներ» ու քննարկումներ են ծավալում,

Նրա՛նք, ում համար հայրենիքը սկսվում է իր տան սառնարանից և ավարտվում իր տան շքամուտքում,
Նրա՛նք, ում առաջնորդողը «Ով տեր, ես ծառա» «անարժանապատիվ սկզունքն է,
Նրանք, ովքեր պատրաստ են թուրքի հետ բարեկամություն անել հանուն տասը դրամ էժան ձեթ կամ օճառ առնելու, հա՛, հա՛, «ԱՌՆԵԼՈՒ» ոչ թե «ԳՆԵԼՈՒ»...


ՈՒՐԵՄՆ, ԻՆՉՊԵՍ ՁԵՐ ԿՈՒՌՔՆ Է ԱՍՈՒՄ «ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵ՛Ք ՏԵՂՆԵՐԴ»:

Հայրենիքում սահմանի պաշտպանությունը, երբե՛ք, հայրենիքը սիրող մարդու համար պատժամիջոց չի կարող լինել, դա պատիվ է որը կազմակերպվում է համապատասխան ընթացակարգով: Մենք քարե դարում չենք ապրում և չենք առաջնորդվում Համուրապիի օրենքներով:
Իսկ անհրաժեշտության դեպքում արժանապատիվ հայը միշտ է զենք վերցրել ու կվերցնի:

Հ.Գ. Հա, ու, որ ոգևորվում եք ՀՅԴ-ի տղաների ձերբակալություններով ու կալանավորւմներով, ԱՅ ԱՅԴ ՏՂԱՆԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԷԻՆ ՍԱՀՄԱՆ, ՈՐ ԴՈՒՔ
ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենաք:

Բայց միևնույնն է դուք նախընտրում եք թուրքից տասը դրամ էժան ձեթ կամ օճառ ԱՌՆԵԼ....

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 16318անգամ
Վերջին լուրեր