Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մայիս / 2022 : 09-12

ՄԱՅԻՍԻ 10-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք շատ կցանկանաք հանդիպել ձեր նախկին սիրուն, սակայն այդ հնարավորությունը դժվարությամբ կտրվի ձեզ։ Ստիպված եք ինչ-որ առիթ մոգոնել, թեկուզ եւ՝ անմիտ։

ՑԼԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ հույսը չդնել միայն ձեզ վրա: Հիշեք, որ ձեր կողքին կա մեկը, ով միշտ պատրաստ է ձեզ օգնել եւ լինել ձեր կողքին: Խոսքը ձեր զուգընկերոջ մասին է։ Աշխատեք չարհամարհել նրան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կարեւոր է, որպեսզի սիրելիի համար ամեն ինչ անեք առանց շահի՝ փոխադարձ ոչինչ չակնկալելով եւ չպահանջելով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր մտքերը հեռու կլինեն այն մարդկանցից, որոնց կողքին դուք գտնվում եք եւ այն վայրից, ուր դուք կլինեք։ Ձեր սիրելին բացառություն չի լինի։ Ինչ արած։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կարող եք սիրելիին ինչ-որ բան նվիրել։ Նա դա կգնահատի, քանի որ կջերմանա ձեր հանդեպ անակնկալ նվերից հետո եւ կցանկանա փոխադարձ պատասխան տալ ձեզ։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր գաղտնիքներն այսօր կարող են շրջապատի սեփականությունը դառնալ: Զգոն եղեք եւ մտածեք՝ արդյոք արժե՞, որպեսզի շրջապատի մարդիկ ձեր անձնական կյանքի մասին այդքան տեղեկացված լինեն։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք խիստ մտորումների մեջ կընկնեք։ Եվ սիրելիին դժվար թե կարողանա ձեզ դուրս հանել այդ իրավիճակից։ Աշխատեք լսել նրան։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ռոմանտիկ բաներ կկատարվեն ձեզ հետ, որի պատճառը կլինի բջջային հեռախոսը։ Դուք կամ ռոմանտիկ հաղորդագրություն կստանաք կամ սխալ զանգ, որը գուցե հետագայում դառնա նոր ծանոթության սկիզբ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ ճակատագրական հանդիպումներ են սպասվում, որոնք կարող են ինչպես փոխել ձեր անձնական կյանքը, այնպես էլ անցնել դրա կողքով: Ուշադիր եղեք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս լավ մտածել ընտանեկան խնդիրները կարգավորելիս: Բայց նաեւ հիշել, որ բարդ հարցերը գրեթե միշտ հեշտ լուծում են ունենում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կպարզեք, որ ձեր սիրելին գործի մեջ առավել պրակտիկ է, քան ձեզ թվում էր: Դա կօգնի ձեզզ հետագայում համատեղ կյանքում։ Այսօր կզգաք, որ ճիշտ որոշում եք կայացրել։

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա իրեն պաշտպանված զգալ ձեր կողքին, այդ իսկ պատճառով նա ձեզանից լրացուցիչ հուսալիություն եւ երաշխիքներ կպահանջի: Աշխատեք նրան չհիասթափեցնել։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 25049անգամ
Վերջին լուրեր