11 / Մայիս / 2022 : 18-00
Մայրը սրտի խնդիրներ ունի, բոթը լսելիս ուշագնաց եղավ. մանրամասներ՝ այսօր դիրքում մահացած հայտնաբերված զինծառայող Արգիշտի Եղյանից

ՊՆ-ն այսօր հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Արգիշտի Եղյանին ճանաչելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Սիսիանի Շաքե գյուղի համայնքի ղեկավար Ռուբեն Մանուչարյանի հետ, որը, ինչպես հետո պարզ դարձավ, մահացած զինծառայողի ընտանիքի բարեկամն էր.
Նա նշեց, որ ընտանիքում 3 երեխա էին՝ երկու քույր և մեկ որդի, զինծառայողի հայրը մեխանիզատոր է, մայրը՝ տնային տնտեսուհի, պարկեշտ ընտանիք են: Ընտանիքի բարեկամը նրան ներկայացրեց մեկ դարձվածքով՝ «Աստծո անմեղ գառ»:

«Նա շատ խաղաղ էր, համեստ և ամաչկոտ, դաստիարակված, միմիայն դրական հատկանիշներով էր օժտված, անգամ այդ տարիքում, երբ մեկի հետ զրուցում էր ամաչում էր, այսքանից հետո նրա կռվարար լինելու մասին խոսելն ավելորդ եմ համարում: Արգիշտին սովորում էր պետհամալսարանում, անգլերեն և իսպաներեն լեզուների մասնագետ էր: Ինքը գերզարգացած երիտասարդ էր, իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ համալսարանը նրան մեկ տարով ուղարկեց ԱՄՆ, սակայն կորոնավիրուսի հետևանքով նա շուտ վերադարձավ և զորակոչվեց բանակ»,- նշեց համայնքի ղեկավարը:
Վերջինս ասաց, որ Արգիշտին ծառայում էր Վարդենիսի զորամասերից մեկում, և որ շուտով կլրանար նրա ծառայության մեկ ու կես տարին: Ինչպես նշեց Ռուբեն Մանուչարյանը, իմանալով մահացած զինվորի մոր սրտի խնդրի մասին, ընտանիքին շատ զգույշ են հայտնել բոթը.

«Մենք նախքան այդ լուրը հայտնելը, բոլոր պայմանները ստեղծեցինք, շտապօգնության մեքենա կանչեցինք, որովհետև մայրը սրտի խնդիր ունի: Երբ մայրը դուրս եկավ տանից, մենք այդ բոթը հայտնեցինք և ինքը վատացավ՝ ուշագնաց եղավ, բժիշկն ու բուժքույրը անմիջապես համապատասխան օգնություն ցուցաբերեցին նրան: Երբ այդ բոթը Արգիշտիի հորը հայտնեցինք, նա լացեց և ասաց, որ մինչև գիշերը ժամը 3:00-ը խոսել է որդու հետ և որևէ արտառոց բան չի նկատել, ինչպես միշտ այդ ժամանակ էլ Արգիշտին ուներ շատ բարձր տրամադրություն»,- ցավով ընդգծեց նա:
Մեր զրուցակիցը պատմեց, որ Արգիշտիի հետ վերջին անգամ խոսել է մայիսի 9-ին՝ ինչ-որ առիթի ժամանակ և նա բարձր տրամադրությամբ, ժպիտը դեմքին, տեսազանգով խոսել է բոլոր ներկաների հետ և ասել՝ ամեն ինչ շատ լավ է իր մոտ:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է
277809անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...